Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Սերխիո Ռամոսն ակնկալում է 11 մլն եվրո աշխատավարձ

Սերխիո Ռամոսն ակնկալում է 11 մլն եվրո աշխատավարձ
26.06.2015 | 11:36

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ակումբի ղեկավարությանն է դիմել այլ ակումբում հանդես գալու թույլտվության խնդրանքով: Քսանիննամյա ֆուտբոլիստն այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ «սերուցքայինները» նրա հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն չեն հայտնել, որը, ի դեպ, ավարտվում է 2016-ին: Իսպանիայի ֆուտբոլի ազգային ընտրանու պաշտպանն իր գործակալի հետ, ով նրա հարազատ եղբայրն է, արդեն հանդիպել է ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելացնենք միայն, որ Ռամոսն ակնկալում է նույնպիսի աշխատավարձ, որքան Բեյլինն է` 11 միլիոն եվրո:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ